Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանը՝ ՀՀ 2-րդ նախագահի գործին պաշտոնական Փարիզի ուշադիր հետևելու մասին. Տեսանյութ
Եվրոպական տեսակետից այս քրեական վարույթն այլևս ավարտված է և այս գործի յուրահատկությունը նրանում է, որ քաղաքական գործընթաց է: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։
Փաստաբանին նաեւ հարցրեցին, այն մասին որ Ռոբերտ Քոչարյանի գործը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մոսկվայի վարքագիծը հայտնի է։ Վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Ֆրանսիայի կառավարությունն էլ է ակտիվորեն հետևում գործընթացին, և կա տեսակետ, որ Ձեր ներգրավվածությունը Քոչարյանի փաստաբանական թիմում պայմանավորված է այդ հանգամանքով։ Կա նաև տեսակետ, որ Ձեր իրավական գնահատականներն ու վերլուծությունները հիմք ընդունելով է Ֆրանսիայի իշխանությունը կարծիք կազմում դատավարության մասին։ Այդպես է արդյո՞ք։
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am