ԿԸՀ-ն անիմացիոն հոլովակ է հրապարակել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում` www.elections.am, հրապարակվել է տեխնիկական սարքավորման միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու մասին իրազեկման անիմացիոն հոլովակը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոլովակի կարճ տարբերակը նախատեսվում է տեղադրել Երևան քաղաքի 10 խաչմերուկներում տեղակայված էլեկտրոնային վահանակներում:
Լույս է տեսել նաև ԿԸՀ որոշումների ընտրանին, որը կտրամադրվի ընտրական գործընթացների մասնակիցներին:
ԿԸՀ մամուլի ծառայություն