Ջական գրողի ծոցն է ուղարկել Արսենալի երկրպագուներին
Լոնդոնի «Արսենալի» ավագ Գրանիտ Ջական ԱՊԼ-ի 10-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում փոխարինվելուց հետո գրողի ծոցն է ուղարկել թիմի երկրպագուներին։ Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդում է լրագրող Ջեյմս Օլլին։
«Սա սովորական բան է «Արսենալի» երկպագուների ու Ջակայի համար։ Նրա փոխարինումն ընդունվում է ծափահարություններով, հետո սուլում են, երբ նա առանց շտապելու լքում է խաղադաշտը (փոխարենը արագացներ, քանի որ հաշիվը 2-2 էր)։ Հետո, ի նշան երկրպագուների վրդովմունքի, ձեռքը տարավ դեպի ականջը, գոռաց․ «գնացե՛ք, գրողի ծոցը», հանեց մարզաշապիկն ու գնաց հանդերձարան»,- թվիթերյան իր էջում պատմել է Օլլին։
Zham.am