Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը սպասելի է և ողջունելի
Դիտել նաև
Նորություն չկա. հանձնաժողովը ստեղծված էր սոսկ մեկ նպատակով. «Փաստ»
Սահմանազատման հանձնաժողով կոչվածի գործունեությունը թելադրված է Ադրբեջանի կողմից. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը վաղուց զրկվել է իր լիազորություններից. Արծվիկ Մինասյան
Վենետիկի հանձնաժողովի արձագանքը չի ուշացել. նորից «դեղին քարտ»
Ի՞նչ կասեն Վենետիկից. հանձնաժողովի դիրքորոշումները բավական կոշտ են լինելու
Վենետիկի հանձնաժողովի նախագահի այսօրվա հայտարարությունը սպասելի է և ողջունելի։ Դրանում մտահոգություն է արտահայտվում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների ու հաջորդական քայլերի կապակցությամբ՝ ընդգծելով Սահմանադրական դատարանի հետ Կառավարության և Խորհրդարանի բացահայտ հակամարտությունը:
Հանձնաժողովի նախագահը կարևորել է սահմանադրական արժեքների պահպանման գործում Սահմանադրական դատարանի դերը, պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից զսպվածություն ու հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով վերջիններիս Սահմանադրական դատարանի հետ կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցության՝ Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը վերահաստատելու համար:
Սիրանուշ Սահակյան,
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր

