Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել ԵԱՏՄ ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ». ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկի «Ալա-Արչա» պետական համալիրում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:
Համատեղ պաշտոնական լուսանկարման արարողությունից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ ու ընդլայնված կազմերով: Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ներուժ ունեցող ոլորտների և դրա օգտագործմանն ուղղված միջոցառումների, ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025 թ․ թվայնացման գործընթացի իրագործման հիմնական ուղղությունների, ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման և գյուղատնտեսական որոշ հիմնական արտադրատեսակների առաջարկ-պահանջարկի վերաբերյալ։
Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը, որի առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստան այցելելու հրավերի և հյուրընկալության համար: «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ», - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. մայիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում:
Նիստի ավարտին ստորագրվել են օրակարգային հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքներն ամփոփող և այդ առումով ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող մի շարք փաստաթղթեր:
Այնուհետև Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Ի պատիվ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի պատվիրակների՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>