ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
21
Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Պատերազմ Արցախում
ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․

«ՀԿԵ»-ի կողմից իրականացվող երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագները զգալի նվազել են

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև անցկացված քննարկումների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հայտարարում է Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությամբ երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագների նվազման մասին։

Ինչպես ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին փոխանցեց ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, սակագների օպտիմալացման վերաբերյալ վրացական և ռուսական կողմերի հետ տարված բանակցությունների արդյունքում այդ երկրների տարածքով տարատեսակ բեռների փոխադրման սակագների համար ստացվել են նվազեցնող գործակիցներ։

Այսպիսով, մինչև այս տարվա հունվար գործող սակագների համեմատ Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագները կնվազեն 32-35%-ով, իսկ Երևան-Մոսկվա ուղղությամբ մինչև 52-54%-ով` կախված բեռի տեսակից: Սակայն կան բեռնատեսակներ, որոնց փոխադրման սակագները չեն նվազել:

«Վրացական կողմի հետ պայմանավորվածությունը և նոր նվազեցնող գործակիցներն ուժի մեջ են մտել այս տարվա փետրվարի 22-ից, իսկ մարտի 13-ին գործնական ուժ կստանան նաև ռուսական կողմի տրամադրած զեղչված սակագները»,- հայտնեց «ՀԿԵ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։

Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղուն։

Առաջարկվող երթուղու հարմարությունը և ճկուն սակագները թույլ կտան ապահովել լաստանավի ակտիվ աշխատանքը:

Երկաթուղային և լաստանավային փոխադրումներն առավել արդյունավետ են այն տեսանկյունից, որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլայինին:

Արտահանման և ներմուծման համար ծախսվող ֆինանսների խնայման արդյունքում կկրճատվի նաև փոխադրվող բեռի` ապրանքների վերջնական արժեքը, ինչն, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաև այդ ապրանքատեսակների գնագոյացման և ռուսական շուկայում հայկական ապրանքների մրցունակության վրա։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>