Թրամփը 1000 տոկոսով ԿՀՎ-ի կողքին է. այն պետք է պայքարի ԻՊ դեմ
ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը վստահեցրեց ամերիկյան հատուկ ծառայություններին, որ նրանց նկատմամբ խորը հարգանք է տածում, և որ ոչ ոք նրանց նման աջակցություն չի ցուցաբերի, ինչպիսին մտադիր է ցուցաբերել նա:
-Ցանկանում եմ միայն մեկ բան ասել ձեզ, որ ես աջակցում եմ ձեզ: Ես գիտեմ, որ, հնարավոր է, մեկ-մեկ դուք չեք ստացել այն աջակցությունըմ որը ցանկացել եք, սակայն հիմա դուք կստանաք այն առավել մեծ ծավալով:
Ես ձեզ հետ եմ 1000 տոկոսով: - ասաց Թրամփը ԿՀՎ-ի աշխատակիցների հետ հանդիպմանը:
Առաջին հերթին, ըստ Թրամփի, հետախուզությունը ստիպված կլինի ոչնչացնել Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը:
Թրամփն ասաց, որ որոշ ԶԼՄ փորձել են խեղաթյուրել իրական պատկերը, պնդելով՝ թե նա հակամարտության մեջ է հատուկ ծառայությունների հետ: Նրա խոսքերով, իրականում նա հակամարտության մեջ է այն ԶԼՄ-ի հետ, որտեղ աշխատում են "աշխարհի անազնիվ մարդկանցից մեկը":
Թրամփը նշեց նաև, որ ԿՀՎ-ի նոր ղեկավար Մայք Պոմպեոն եղել է "միակ մարդը", որին նա դիտարկում էր այդ աշխատանքի համար:
Zham.am