Հայկական համերգ Կիևի միջազգային օդանավակայանում (տեսանյութ)
Մարտի 4-ին «Հայրենիք» ազգային երգի-պարի համույթը հանդես է եկել Ուկրաինայի ամենամեծ օդանավակայանում:
«Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի գլխավոր սրահում ուղևորները կարողացան տեսնել հայկական ազգային պարեր և լսել հայկական երաժշտություն:
««Հայրենիքը» նման ճոխ նվեր արեց «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանին: Վայրի էներգետիկա և Հայաստանի հարուստ հին ավանդույթները՝ Ձեր համար», - ասվում է օդանավակայանի «Ֆեյսբուքի» էջում:
Zham.am