Խնդրանք ՀՀԿ-ին. նշեք, գոնե 10 մասշտաբային ձեռքբերում
Արմեն Աշոտյանն Ազատության եթերում հայտարարում է, որ ՀՀԿ-ի քարոզարշավը կառուցելու են ապագա ծրագրերի հիման վրա և խոսելու են Հայաստանի ապագայի մասին:
Եթե նման բան հայտարարեր մեկ տարվա պատմություն ունեցող ու երբևէ իշխանություն չունեցած կուսակցություն՝ ընկալելի կլիներ:
Բայց երբ այդպիսի հայտարարություն է անում վերջին 10 տարիներին Հայաստանում բացարձակ իշխանություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը, ապա առնվազն զարմանալ կարելի է:
Քաղաքական տրամաբանությունն հուշում է, որ երկար տարիներ բացարձակ իշխանություն ունեցող կուսակցությունը առաջին հերթին հանրությանը պետք է ներկայացներ, թե ինչպիսի ձեռքբերումներ է ունեցել պետությունը իրենց կառավարման ժամանակաշրջանում, հետո նոր անցներ ապագային:
Հիմա խնդրանք ՀՀԿ-ին, նշեք, գոնե 10 մասշտաբային ձեռքբերում, ծրագիր, որոնք իրականացվել են 2007-2017թթ ընթացքում, դրանից հետո պատմեք ապագայի պլանների մասին:
Դերենիկ Մալխասյանի ՖԲ էջից

