Երկրի վիճակի պատասխանատուն իրականում ձեր բարձր կրթագիտական մակարդակն ա
Վաղուց ստատուս չէի գրել , բայց հասկացա, որ ճիշտ էլ արել էի , քիչ էր մնում դեպրեսսիայից դուրս գայի, բայց չստացվեց ։))) ասեցի ընդամենը հիշեցնեմ, որ ամեն մեկն իր արածի համար թող պատասխան տա , իրեն քննադատի առաջինը, ոչ մեկին չվիրավորի ոչ մի դեպքում , ստացա հիանալի պատասխաններ, որոնցից մեկը հանճարեղ էր . «Դու որ Ռեինկարնացիային պաշտպանում ես,Ալիևի համար հաղորդումներ էլ կվարես» ։)))
Դուք հիասքանչ եք, ժողովուրդ !!! Երկրի վիճակի պատասխանատուն իրականում ձեր բարձր կրթա֊գիտական մակարդակն ա, ինչն անհասանելի ա ինձ համար, ոչ թե կուսակցությունները, կուսակցություններն էլ դրա հետևանքն են ։)
Ես որքան էլ սովորեմ, ձեր հայրենասիրությանը չեմ հասնի, հաստատ !!! Դուք ինքներդ եք բոլորին սովորեցնում ձեր կարծիքը բանի տեղ չդնել ։) հետո էլ մի բողոքեք
Ես գնացի, լավ մնացեք
Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան էջից

