Մենք վստահ ենք՝ ծրագիրն իրատեսական է. Ստեփան Մարգարյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ներկայացնում է ընդարձակ նախընտրական ծրագիր։ Մենք վստահ ենք՝ ծրագիրն իրատեսական է, զերծ որևէ պոպուլիստական դրույթներից։ Այն ընդգրկում է բոլոր ոլորտները, ինչպես նաև առաջարկում է լուծումներ երկրի առջև ծառացած խնդիրներին։ Այն ընդգրկում է նաև դինամիկ զարգացման մեկ տարվա ծրագիր՝ «365 օր» անվանումով», - այս մասին այսօր դաշինքի հավաքի ժամանակ ասել է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ ներկայացնելով դաշինքի 12 առաջարկները։
Zham.am