«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տվել է նախընտրական քարոզչության մեկնարկը (ֆոտոշարք, տեսանյութ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 5‐ից սկսել է նախընտրական քարոզչությունը։ Կարգախոսն է՝ «Ժառանգությո՛ւն-համախմբո՛ւմ-հաղթանա՛կ»։
Այսօր վաղ առավոտյան դաշինքի անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն, այնուհետև՝ Հաղթանակի զբոսայգի։
Լրագրողների հետ զրույցում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է՝ այս դաշինքը գնալու է այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն:
Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա դաշինքային ակտիվի հավաք, որի ժամանակ կներկայացվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագիրը:
Մարտի 6-ից կմեկնարկեն մարզային այցելությունները։ Նախընտրական առաջին այցը կկատարվի Տավուշ:
Տեսանյութը՝ armlur.am կայքի