Դանակահարության մասին խոսելու փոխարեն Շարմազանովը նախընտրում է Նաղդալյանին համբուրել
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում անդրադարձավ վերջին օրերին ծեծկռտուքների ու դանակահարության մասին տեղեկություններին։ Լրագրողների այն նկատտառմանը, որ վերջին շրջանում հաճախակի են արձել տեղեկությունները ծեծկռտուքների ու կրակոցների մասին՝ հատկապես ՀՀԿ-ականների մասնակցությամբ, հակադարձեց․
«Շատ ու շատ հանրապետականներ խաղաղություն են քարոզում եւ զենքը պահում են միայն այն դեպքերի համար, երբ Աստված մի արասցե` հայրենիքին վնաս կլինի»:
Նա չցանկացավ մեկնաբանել քարոզարշավի մեկնարկին նախորդող դանակահարության դեպքերը․
«Ասում ա` ձայն բարբարո հանապատի... Ես ձեզ 5 րոպե է քարոզում եմ, որ բերեք էսօր, էս պահին Եռաբլուրում քաղաքական պրոբլեմներից չխոսենք, դուք դանակահարություններից եք խոսում: Այսօր մի բան պետք է ասենք՝ մեր սպարապետին շնորհավորենք եւ ես էլ տիկին Նաղդալյանին մի հատ համբուրեմ», - ասաց Շարմազանովը:
Zham.am

