«Մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն». Սեյրան Օհանյան
«Մեզ ընձեռնված հնարավորությունների շրջանակներում մենք փորձելու ենք ձեւավորել համապատասխան կառավարման համակարգ, ինչը նշանակում է, որ մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն», - այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ դաշինքը գնալու է «լայնամասշտաբ փոփոխությունների եւ տնտեսության մոդեռնիզացիայի առումով, եւ քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխությանը»:
Zham.am