«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տվել է նախընտրական քարոզչության մեկնարկը (լուսանկարներ)
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մարտի 5‐ից սկսել է նախընտրական քարոզչությունը։ Կարգախոսն է՝ «Ժառանգությո՛ւն-համախմբո՛ւմ-հաղթանա՛կ»։
Այսօր վաղ առավոտյան դաշինքի անդամներն այցելել են Եռաբլուր պանթեոն, այնուհետև գնալու են Հաղթանակի զբոսայգի։
Օրվա երկրորդ կեսին տեղի կունենա դաշինքային ակտիվի հավաք, որի ժամանակ կներկայացվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագիրը:
Մարտի 6-ից կմեկնարկեն մարզային այցելությունները։ Նախընտրական առաջին այցը կկատարվի Տավուշ:
Աղբյուր՝ 7or.am