Կիեւում այսօր մրցագորգ է մտնելու Հայաստանի չորս ըմբիշ
Ուկրաինայի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում այսօր պայքարն են սկսում 66, 75, 85 եւ 130 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
Երեկ ուշ երեկոյան կայացած վիճակահանությամբ Հայաստանի ներկայացուցիչները պայքարն սկսում են 1/8 եզրափակչից:
Այս փուլում մեր ըմբիշների մրցակիցներն են.
66 կգ` Վասիլ Սիմոնենկո (Ուկրաինա)-Կարապետ Չալյան, 75 կգ` Վլադ Մարիեա Գեորգե (Ռումինիա)-Վարշամ Բորանյան, 85 կգ` Անդրեյ Միխայլովսկի (Բելառուս)-Մաքսիմ Մանուկյան, 130 կգ` Վաչիկ Եղիազարյան-Զվիադ Պատարիձե (Վրաստան):