ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազը հաղորդեց Բարաք Օբամայի քաղաքականություն վերադառնալու մասին
Բարաք Օբաման պատրաստվում է քաղաքականություն վերադառնալ, հաղորդում է Politico-ն, մեջբերելով նրա ընկեր՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքերը:
«Նա գալիս է: Նա կազմ ու պատրաստ է», - հայտարարեց Հոլդերը:
Նրա խոսքերով, նա Օբամայի հետ միասին քննարկել են այն, թե ինչպես ԱՄՆ նախկին նախագահը կարող է օգնել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտետին ընտրատարածքների վերաբաշխման հարցում, որը Հոլդերը գլխավորեց նախորդ տարի:
Նախկին գլխավոր դատախազը նշեց, որ Օբաման ակտիվ մասնակցություն կունենա հանձնաժողովի աշխատանքներում, որի վերջնական նպատակն է ամրապնդել դեմոկրատների դիրքերը նահանգների օրենսդրական մարմիններում և Ներկայացուցիչների Պալատում:
Zham.am