ՄԻՊ ներկայացուցիչների ամենօրյա այցերն Արթուր Սարգսյանին շարունակվում են
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում նաեւ բժիշկն այսօր՝ մարտի 3-ին, հերթական անգամ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին, ուսումնասիրել են նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:
Արթուր Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից եւ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելուց: Նրա նկատմամբ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը սահմանել է քսանչորսժամյա հսկողություն։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ամենօրյա այցերն Ա. Սարգսյանի առողջական վիճակի մշտադիտարկման նպատակով շարունակվելու են նաեւ ոչ աշխատանքային օրերին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ