Իրավապաշտպանին հետապնդում են դատական կարգով
Մարտի 6-ին՝ ժամը 15:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մարտիրոսյան Մնացական) քննվելու է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Դատախազությունը կեղծ քրեական հետապնդման միջոցով տարիներ շարունակ փորձում է ճնշումներ գործադրել «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նկատմամբ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի: Հերթական շինծու գործն այս անգամ հասել է դատարան:
«Վելես» իրավապաշտպան կազմակերպությանը հաջողվել է բացահայտել կոռուպցիոն և փողերի լվացման հիմնավոր կասկածներ պարունակող այնպիսի շղթաներ, որոնցում ներգրավված են դատախազության և դատական մարմինների նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։ Վերջիններս, իրենց մասնավոր-անձնական շահերից ելնելով, անօրինականորեն գործադրում են իրավապահ և դատաիրավական լծակները՝ ճնշելու և վախեցնելու «Վելես»-ի ղեկավար Մարինա Պողոսյանին, խոչընդոտելու նրա իրավապաշտպան գործունեությանը և իրական փաստերի ու մեղավորների բացահայտմանը։
Հարգանքով,
«Վելես» իրավապաշտպան
հասարակական կազմակերպություն