Euronews-ը Սերժ Սարգսյանից հետաքրքվել է, թե արդյո՞ք նա հեռանում է քաղաքականությունից (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը Բրյուսելում «Euronews»-ի լրագրող Անդրեյ Բեկետովին տված հարցազրույցում ասել է, որ Հարկավոր է խոսել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև համագործակցության մասին:
Իսկ լրագրողի այն հարցին՝ որ Սերժ Սարգսյանի անունը չկա Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում, նշանակու՞մ է արդյոք դա, որ Սարգսյանը հեռանում է քաղաքականությունից, Սարգսյանը պատասխանել է. «Դա նշանակում է, որ մենք ուշադրության կենտրոնում ենք պահում մեր ընդդիմության մտահոգությունը, թե ընտրական գործընթացում վարչական ռեսուրսների կարող են օգտագործվել: Դա նաև նշանակում է, որ մենք երիտասարդների համար քաղաքականության մեջ ինքնարտահայտվելու հնարավորություններ ենք ստեղծում: Ես արդեն 10 տարի է՝ Հանրապետական կուսակցության նախագահն եմ և մնում եմ նույն կարգավիճակում»,- ասել է նա: