Էրդողանն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան խնդիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը հանդիպել են Պակիստանում ընթացող «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
Թուրքական «f5haber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև արցախյան հարցին:
Էրդողանը, խոսելով ղարաբաղյան խնդրի մասին, նշել է, որ չնայած գագաթնաժողովը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, բայց միևնույն է հնարավոր չէ քաղաքականությունն անտեսել:
Ըստ Էրդողանի՝ Ղարաբաղի հիմնահարցի շուրջ 20 տարուց ավել ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել:
Թուրքիայի նախագահն պնդել է, որ այս հարցում ինչպես Տնտեսական, այնպես էլ Իսլամական համագործակցության կազմակերպությունները պետք է վճռական քայլեր ձեռնարկեն և միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնեն Հայաստանի քաղաքականության մասին:
Աղբյուր` Ermenihaber.am