Ծառուկյանը սկսում է Տավուշից
Դիտել նաև
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան
«Դեռ կունենանք արևոտ օրեր»․ Գագիկ Սուրենյան
Հյաստանի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում
«Դասագրքային հերթական խայտառակությունը»․ Գագիկ Համբարյան
«Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս մասնավոր այցով Գերմանիայում գտնվող Գագիկ Ծառուկյանը վերադարձել է, նրա թիմը վերջին շտրիխներն է անում քարոզարշավի ծրագրում: Պարզեցինք, որ քարոզարշավն սկսելու են Տավուշի մարզից` բաց, հրապարակային հանդիպումներով` շեշտադրելով, որ իրենց համար սահմանին ապրողն է ամենակարեւորը, սահմանամերձ գյուղացին է երկիր պահողը՝ ասացին դաշինքի շտաբից. «Մենք էլ պետք է սահմանում ապրողի կողքին լինենք»:
Մարտի 5-6-ին Տավուշ են մեկնելու քարոզչական խմբերը, մարտի 7-ին` Գագիկ Ծառուկյանը, հանդիպելու են համայնքների բնակիչների հետ: Դաշինքի հաջորդ կանգառը լինելու է Արմավիրի մարզը: Մարտի 9-ին էլ նախատեսված են Արմավիրում հանդիպումներ ընտրողի հետ` կրկին Ծառուկյանի գլխավորությամբ»: