Մրցում՝ նվիրված Հայոց բանակի 25 ամյակին
Խուլ ու համրերի պալատում տեղի է ունեցել մրցում՝ նվիրված Հայոց բանակի 25 ամյակին։
Մասնակցում էին 420 մարզիկներ Երեւանից, ինչպես նաեւ տարբեր մարզերից։
Մրցման արդյունքում հաղթող մարզիկները ստացան մեդալներ եւ պատվոգրեր։
Մրցումը հաղթողների համար «ուղեգիր» է դեպի Հայաստանի առաջնություն։
Միջոցառումը գլխավորում էր Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի (KWF) նախագահ Սպարտակ Գասպարյանը։
Ֆեդերացիան կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը` բարձրացնելու մարզիկների պատրաստվածությունը եւ փորձառությունը։