Կալանավորումը անհամաչափ միջոց է վատառողջ Արթուր Սարգսյանի նկատմամբ. Վարդան Օսկանյանը միանում է ստորագրահավաքին
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
«Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ երաշխավորություն են ստորագրել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար: Խորհրդարանում իմ բացակայության պատճառով չկարողացա ստորագրել այն, ուստի հրապարակավ հայտարարում եմ, որ միանում եմ այդ ստորագրահավաքին:
Ի սկզբանե տարակուսանք առաջացրեց «Հաց բերողին» երկրորդ անգամ ձերբակալելու իշխանությունների բիրտ որոշումը: Ակնհայտ է, որ կալանավորումը անհամաչափ միջոց է վատառողջ Արթուր Սարգսյանի նկատմամբ և չի տևղավորվում մարդկային և բարոյական որևէ նորմի մեջ», - «Ֆեյսբուքի» իր էջում նման գրառում է արել «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը:
Zham.am

