Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան

Անմարդկային կալանավորման պայմանները Հայաստանում

Ֆրանսահայ հասարակական կազմակերպություններ, Ֆրանսիայի և Եվրոպայի քաղաքական և մարդասիրական կառույցներին, նաև զանգվածային լրատվական միջոցներին իրազեկել են՝ Հաց Բերողի իրավիճակից ելնելով ,Հայաստանում տիրող կալանավորման անմարդկային պայմանների մասին.

Անմարդկային կալանավորման պայմանները Հայաստանում

ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ <<Հաց Բերողը>> արդեն 18 օր է հացադուլ է անում

Արթուր Սարգսյանը, 2016 թվականի հուլիս 26-ից, ամբողջ հայության համար դարձել է <<հաց բերողը>>: Ոստիկանական պատնեշը՝ սննունդով լեցուն բեռնատար ինքնաշարժով ճեղքելով, նա ուտելիք հասցրեց Սասնա Ծռերին, ովքեր 2016 թվականի հուլիս 17-ից 31-ը գրավել էին Էրեբունի շրջանի ոստիկանական ՊՊԾ գունդը:

Արթուր Սարգսյանը սնունդ հասցնելուց հետո մնաց Սասնա Ծռեր ազատագրական խմբի հետ, նույն գնդի սահմաններում, մինչեւ հուլիս 31-ը՝ զենքերը վայր դնելու օրը: Նրան ևս այդ օրն իսկ ձերբակալեցին՝ մեղադրելով զինված ապստամբությանը մասնակցելու համար: 2016 թվականի դեկտեմբերի 30-ին, Ա. Սարգսյանը առողջական ծանր վիճակի պատճառով պայմանական ազատվեց կալանավորումից: Մի քանի անգամ վիրավորված, Ղարաբաղի պատերազմի վետերանը այսօր հաշմանդամ է եւ նրա հիվանդությունների մասին տեղեկություններ պարունակող բոլոր փաստաթղթերը ներկայացված են Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական խորհրդին, որն իր հերթին՝ Հայաստանի իշխանություններին, Արթուր Սարգսյանի առողջության վերաբերյալ հարցաթերթիկով դիմումներ է հղել: Արթուր Սարգսյանի ազատվելուց հետո, նրա փաստաբանները Սթրասբուրգի Մարդու Իրավունքի Պաշտպանության Դատարանից հետ են վերցրել բոլոր բողոքները: Հայաստանի դատարանը որոշեց պայմանական ազատ արձակել նրան, սակայն նրան առաջադրված մեղադրանքը դեռ ուժի մեջ է։


2017 թվականի հունվարի 23-ին բժշկական հանձնաժողովի որոշումով՝ Արթուր Սարգսյանն ազատվեց կալանքից (նրա պարագան ամբողջովին համապատասխանում է Հայաստանում գործող ձերբակալության պայմանների մասին 2006 թվականին ընդունված թիվ 825 որոշմանը): 2017 թվականի փետրվարի 9-ին, Արթուր Սարգսյանը կրկին, երկու ամսով ժամանակավոր կալանքի ենթարկվեց այն պատճառաբանությամբ, որ փետրվարի երեքին չի ներկայացել քննչական գրասենյակ՝ հուլիսի 17-ի դեպքերի կապակցությամբ հարցաքննության համար:


Քննչական բաժնի պետ Էդիկ Հակոբյանը կրկին քննելով նրա փաստաթղթերը՝ մեկ այլ բժշկական հետաքննություն է կատարել եւ եկել է այն եզրակացության, որ թեև Արթուր Սարգսյանի հիվանդությունները Հայաստանի արդարադատության կողմից իսկապես ծանր են համարվում, սակայն այնուհանդերձ նրանք պնդում են, որ վերջինիս առողջական վիճակը բավարար ծանր չէ կալանավորումից ազատելու համար ։


Արթուր Սարգսյանի փաստաբանը փետրվարի երեքի դատի հետաձգման վերաբերյալ դիմում է ներկայացրել , որը ի վերջո տեղի է ունեցել փետրվար 6-ին Արթուր Սարգսյանի ներկայությամբ: Սակայն այդ ընդունված որոշումը հետագայում պատճառ հանդիսացավ Արթուրին կրկին ձերբակալելու համար: Փետրվարի 9-ին կրկին ձերբակալված Արթուրը՝ փետրվար 10-ից ի վեր հացադուլ է սկսել , ինչը նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Նրա գիտակցությունը տեղին է, սակայն օրգանիզմի կենսական նշանակություն ունեցող ֆունկցիաները գրեթե չեն գործում: Նա ֆիզիկապես ծայրահեղ հյուծված վիճակում է գտնվում:


Ի նշան համերաշխության՝ եւս երկու ձերբակալվածներ հացադուլ են հայտարարել:Որոնցից մեկը Սասնա Ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանն է, մյուսը Հայկ Կյուրեղյանը, ով ձերբակալվել է դեռեւս 2013 թվականին եւ քաղաքական կալանավոր է:


2017 թվականի փետրվար 27-ին, Երեւանում տեղի ունեցավ ընդվզումի երրորդ հանրահավաքը, որը իշխանություններից պահանջում էր հարգել Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված մարդու իրավունքների հիմնական դրույթները Եվրոպական համաձայնագրերի շրջանակում:
Արթուր Սարգսյանի փաստաբանները նոր հայց են ներկայացրել Եվրոպական Դատարանին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրա վերջին ձերբակալությունը հերթական ապօրինություն է եւ օրենքի խստագույն խախտում:
Մենք կոչ ենք անում, որպեսզի բոլոր այն կազմակերպությունները, որ անհանգիստ են ու զբաղվում են մարդու իրավունքի պաշտպանության խնդիրներով, դատապարտեն Արթուր Սարգսյանի ձերբակալությունը: Հատկապես նկատի ունենալով այն հակամարդկային պայմանները որում գտնվում է Սարգսյանն և նրա առողջական ծանր կացությունը: Այս հանգամանքը բացարձակ ոտնձգություն է Մարդու Իրավունքի Եվրոպական Համաձայնագրերի դեմ և օրենքի կոպիտ խախտում է համարվում ձերբակալել առողջական ծանր վիճակում գտնվող անձնավորությանը, հակամարդասիրական պայմաններում բանտարկված պահելն ու ըստ էության նրա առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելը: Ավելին՝ այսպիսի վերաբերմունքը ճանաչվում է որպես կտտանք: Հայաստանը մի քանի անգամ արդեն դատապարտվել է Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի համաձայն (վերջին դեպքերը Աշոտ Հարությունյանի գործն էր 2010 թվականին ու Արտաշես Դավթյանին 2015 թվականին):

2017 ԹՎԱԿԱՆ ՓԵՏՐՎԱՐ 28


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԶՈՐԱԿՑՈՂ ԿՈՄԻՏԵ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀԱՐՅՈՒՐՆԵՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՇԱՐԺՈՒՄ

ԱԶԱՏ ՁԱՅՆ

ՀԱՅԱՍԱ

ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ՀԱՅԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ

 

Յարգանքով 

Հայկական Վերածնունդ Փարիզ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>