Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան
Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Պատերազմ Արցախում
Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը Ամեն ամիս 41 միլիոն դրամ են տալիս. ՀՈԱԿ չի` փողերի «լվացքատուն» է ԻՆՉՊԵ՞Ս ՍՐԲԱՑՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում Ալիևին և Փաշինյանին միանում է նաև Գերմանիան «Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց...

Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի միջոցառում Թբիլիսիում

2017 թվականի փետրվարի 28-ին, Թբիլիսիի Ռեդիսոն –բլու հյուրանոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակի երեկո:

Հիշատակի միջոցառումը կազմակերպել էին Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունները: Միջոցառմանն իրենց ներկայությունն էին բերել ինչպես Թբիլիսիի հայ մտավորականները, համայնքային գործիչները և հասարակայնության ներկայացուցիչները, այնպես էլ վրացի մտավորականներ և հասարակական գործիչներ: Միջոցառմանը ներկա էին նաև Վրաստանում գործող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:

Հայկական ջարդերի զոհերի հիշատակին իրենց խոնարհումը բերեցին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը և պաշտոնեությունը:

Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի մասնակցությամբ հոգեհանգստյան աղոթքով:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Այնուհետև հիշատակի երեկոյի վարողներ Լիզա Թորոսյանը և Միքայել Ավագյանը հայերեն և վրացերեն լեզուներով ներկայացրեցին Վրաստանի հայկական ոչկառավարական կազմակերպությունների կողմից երկրի ղեկավարներին ուղղված նամակը՝ Վրաստանի բազմազգ բնակչության խաղաղ համակեցությանը նպատակաուղղված քայլերը կանխարգելելու դիմումով:

Ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խորհրդական Արթուր Սարգսյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, Վիրահայերի միության համակարգող Մարի Առաքելովան, Վրաստանի Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանը: Բանախոսները տարբեր լեզուներով անդրադարձ կատարեցին զարհուրելի դեպքերին, ներկայացրեցին միջազգային քաղաքագետների և լրատվամիջոցների արձագանքը հայկական ջարդերին:

Այնուհետև ցուցադրվեց տեսաֆիլմ Սումգայիթյան դեպքերի մասին:

Ելույթ ունեցողները դատապարտեցին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում 1988-91 թվականներին տեղի ունեցած կոտորածները և ավերածությունները, որոնց ջարդարարական տրամադրությունը շարունակվում է Արցախի սահմանին, ուր այսօր էլ ադրբեջանցիների գնդակից զոհվում են հայ զինվորներ: Ելույթ ունեցողները կոչ ուղղեցին Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին՝ չտրվել Վրաստանում Ադրբեջանի դեսպանության և Ադրբեջանից Վրաստան ժամանող «էմիսարների» խարդավանքներին և հետևելով Վրաստանի ավանդույթներին, շարունակել վրացական օրհնյալ հողում ապրել բարեկամության և խաղաղության մթնոլորտում:

Միջոցառման մշակութային մասում հնչեց հայկական դուդուկը՝ Իվանե Մկրտչյանի կատարմամբ, դասական երաժշտության կատարումներով հանդես եկան Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի լարային գործիքների ամբիոն վարիչ, պրոֆեսոր Էռնստ Առաքելյանի ջութակի դասարանի ուսանողներ Հենրիխ Էրոյանը, Նաթիա Ճիաշվիլին, Տատա Քորքաձեն և Տատա Գվազավան: Դաշնամուրի մոտ նվագակցում էր Իրինա Պլատոնովան: Հիշատակի միջոցառումը եզրափակեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը՝ խմբավար Սվետլանա Տատոևայի գլխավորությամբ և երգեհոնահար Կարեն Միրզոյանի նվագակցությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>