Դիտորդը բարձրաձայնում է ընտրողներին ուղղորդելու մասին՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում
«Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի մոտ է հայտնվել ընտրողների ցուցակագրման ապացույց․ ցուցակում գրված են ընտրողների տվյալներ, նաև այն, թե ինչի կարիք ունեն նրանք, իսկ նրանց կողքին՝ պատասխանատուների տվյալներ։
Մեր նախաձեռնության դիտորդը զանգահարել է ցուցակում նշված քաղաքացիներին և Ազատություն ռադիոկայան-ի լրագրողի հետ այցելել պատասխանատուներից մեկի բնակարան՝ փորձելով հասկանալ, թե ինչպես են ուղղորդում քաղաքացիներին։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում։

