«Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը
1
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պատերազմ Արցախում
Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան

Նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է կուսակցություններին, բացի ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից

Հարգելի՛ կուսակցություն

(«Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ», «Հայ Ազգային Կոնգրես», «Համախմբում», «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ Դեմոկրատներ», «Նոր ժամանակներ», Հայաստանի Դեմոկրատական, «Ալյանս» կուսակցություններ, «Միասնություն» համազգային շարժում):

Նաիրիտն իր ողջ հզորությամբ վերագործարկվելու մեր հույսերը հետզհետե մարում են՝ տեսնելով ՀՀ կառավարության հերթական քայլերն ու ջանքերը՝ վերացնելու բոլոր հնարավորություններն ու ճանապարհները, որոնք կարող էին տանել դեպի մեր նպատակը՝ նաիրիտցիների վերադարձ իրենց աշխատատեղ։

Փետրվարի 23-ին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմից մեզ ուղարկված գրության մեջ (կցվում է) ասվում է, որ 2017 թվականի փետրվարի 17-ի որոշումներով սկսվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի լուծարման վարույթ, որով կասեցվել է ընկերության գործունեությունը, գույքը կառավարելու և տնօրինելու բաժնետիրոջ իրավունքները։

Նամակում տեղեկացվում է, որ այսուհետ հարցերի դեպքում դիմենք ընկերության սնանկության գործով կառավարչին կամ դատարան, քանի որ նախարարության իրավասությունից դուրս է Նաիրիտի գործունեության կամ հետագա ծրագրերի մասին հարցերը։

Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը «լվանում է ձեռքերը» Նաիրիտից և ողջ պատասխանատվությունը բարդում կառավարչի ուսերին՝ քաջ գիտակցելով, որ վերջինս չունի որևէ իրավասություն Նաիրիտի վերագործարկմանն առնչվող հարցեր լուծելու,իսկ ցանկացած գրություն Նաիրիտի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանի համար զուտ պահպանման ենթակա փաստաթուղթ է, իր իսկ խոսքերով՝ նա այդ ամենն ընդունում է «ի գիտություն»։

Նախարարության վերոնշյալ գրության մեջ նաև ասվում է, որ սնանկ Նաիրիտի գրեթե ողջ գույքը հետայսու համարվում է 100 տոկոս պետական մասնաբաժին ունեցող «Նաիրիտ-2» ընկերության գրավի առարկա, որով կառավարությունը ստանում է իրավունք՝ համապատասխան ենթակառուցվածքները առաջարկել ներդրողին՝ առանց պարտքերի։

Ստացվում է՝ Կառավարության կողմից 2016 թ․ նոյեմբերի 14-ին հայտարարված մրցույթը, ինչի մասին բազմիցս ենք շեշտել, ձևական և ժամանակ ձգձելու միջոց էր։ Երկու հայտերը, այդ թվում՝ EU-Asia Bussiness Finance Center Holding-ի կողմից ներկայացված, արժանացան անհայտ ճակատագրի, չամփոփվեցին արդյունքները, չներկայացվեց եզրակացություն։ Ստացվում է՝ այսպես կոչված մրցույթը հոգեկան ապրումներ, նյութական ծախսեր առաջացնելուց բացի ոչինչ չտվեց, իսկ ժամանակն աշխատեց հօգուտ Նաիրիտը կործանողների։

Այսպիսով, մեր մտավախություններն իրականություն են դառնում․ սնանկության անվան տակ Կառավարությունը նպատակ ուներ օտարելու Նաիրիտի հիմնական արտադրությունները՝ քլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ և պիտանի սարքավորումները, և ինչպես բազմիցս ենք բարձրաձայնել՝ թողնել միայն քլորի արտադրությունը՝ այն ռուսական ներդրողին հանձնելու նպատակով։ Այնինչ, կառավարությունը, ստանալով Նաիրիտի գույքի հանդեպ տնօրինելու և կառավարելու իրավունք, կարող է Նաիրիտը տրամադրել այնպիսի ներդրողի, որը պատրաստ է վերաթողարկել գործարանն ամբողջ հզորությամբ։ Ցավոք, աշխարհում հայտնի Նաիրիտի բրենդ հանդիսացող կաուչուկի արտադրությունը չի մտնում մեր կառավարության ծրագրերի մեջ։ Թվում էր՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը լավ պետք է հասկանար բրենդի արժեքը, և թե ինչ ռեսուրսներ են ծախսում պետությունները՝ այս կամ այն ապրանքանիշի հանդեպ ձևավորելու համար դրական վերաբերմունք սպառողների լայն շրջանում նաև երկրի սահմաններից դուրս, և որ ամենակարևորն է՝ ամեն պետություն չէ, որ կարող էր ունենալ Նաիրիտի կաուչուկի պես ապրանքանիշ։

Հարգելի՛ կուսակցություն, հաշվի առնելով վերոգրյալը և ՀՀ տնտեսության զարգացման երաշխիք հանդիսացող Նաիրիտի հանդեպ ՀՀ կառավարության կողմից դրսևորվող անարդար և անշահեկան գործելաոճը՝ խնդրում ենք Ազգային ժողովում, լրատվական և օրինական այլ միջոցներով բարձրաձայնել Նաիրիտի խնդիրը, օրենքի սահմաններում կատարել քայլեր՝ փրկելու ՀՀ տնտեսության ողնաշարը, որի գինը, ցավոք, չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս մեր երկրի իշխանությունները։

Հարգանքներով՝

Նաիրիտցիների համակարգող խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>