Սերժ Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
Մարտի 14-ին Մոսկվայում կկայանա Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Մոսկվա, որտեղ նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ինչպես նշվում է, Մոսկվայում արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում, Սերժ Սարգսյանի այցի հետ կապված:
Նախագահների օրակարգում ընդգրկված են երկկողմանի հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի քննարկում:
Բանակցությունների ավարտին նախատեսվում են ներդրումային ծրագրերի վերաբերյալ պայմանագրերի ստորագրում:
Zham.am