Գագիկ Սուրենյանը Երևանի և Արարատյան դաշտի բնակիչներին համբերություն է մաղթում
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր երկար սպասված գարնան առաջին օրն է: Բնության զարթոնքի առաջին օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր հայաստանցիներին: Թող որ եկող գարունը հեքիաթային իր ջերմությունը սփռի սառած-մրսած Հայաստան դրախտավայրի վրա: Բարով եկար, նոր կյանքի, նոր հույսի ու նոր լույսի ավետաբեր գարուն!!!
Հ.Գ Արարատյան դաշտի և Երևանի ազգաբնակչությանն էլ ցանկանում եմ համբերություն»

