Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

38 հարկ վճարողներ արդեն «օրինապահի» կարգավիճակ ունեն

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. փետրվարի 28-ին մեկնարկել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երկրորդ փուլը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 18 տնտեսվարողի: «Նպատակը, մի կողմից՝ օրինապահ հարկ վճարողների համար վարկային ռեսուրսներ ներգրավելու առումով ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մյուս կողմից՝ ցույց տալը, որ օրինապահ հարկ վճարողներն ունեն պետության, տվյալ դեպքում, ՊԵԿ-ի աջակցությունը»,-ընդգծել է Կ. Բրուտյանը:

Հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո՝ երկու օրվա ընթացքում, հավաստագրի ստացման դիմում ներկայացրած 26 հարկ վճարողից 18-ը բավարարել են չափանիշներին: Իսկ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 86 տնտեսվարողներ, որոնցից 38-ի դիմումը բավարարվել է, 13-ինը՝ մերժվել, իսկ 35 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Կարեն Բրուտյանը հայտնել է, որ հավաստագրի հանձնման գործընթացը պարզեցվելու է. «Մեկ անգամ դիմում ներկայացնելուց և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալուց հետո, եթե տնտեսվարողի վարքագծում բացասական փոփոխություն չկատարվի, ապա հավաստագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի»:

Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերության տնօրենի տեղակալ Մերուժան Միքայելյանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը հաջողված է համարում. «Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված այս քայլն ընկերության իմիջի, հեղինակության բարձրացմանն է նպաստում: Արդյունքում սոցիալական միջավայրում ավելի ճանաչված ենք դառնում՝ որպես պետության, հասարակության հանդեպ ազնիվ մեթոդներով գործող ընկերություն»: Աուդիտորական կազմակերպության փոխտնօրեն Վարդան Մարությանի դիտարկմամբ, հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո տնտեսվարողների շրջանում ոգևորությունն աճել է. «Ողջունելի է, որ գործընթացը մեծ թափով շարունակվում է, և հուսանք՝ Հայաստանում գործող տնտեսվարողների գերակշիռ մասը կլինի օրինապահ՝ իրական վարքագծով: Դա կթեթևացնի և՛ տնտեսվարողի, և՛ հաշվապահի, և՛ պետության հոգսը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը»:

Հիշեցնենք, որ կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագիր է հանձնել առաջին 20 օրինապահ հարկ վճարողներին՝ շնորհակալություն հայտնելով օրինապահ գործընկեր լինելու համար:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՑԱՆԿ

Օրինապահ հարկ վճարողների

1.​ «ՔԱՅԼ ՄԱ» ընկերությանը

2.​ «ՏԱՍՄԵԴ» ընկերությանը

3.​ «ԱՅՍՈՖՏ» ընկերությանը

4.​ «ՄԱՐՆԱՐ» ընկերությանը

5.​ «ՅԱՆ ՎԱՐԴՅԱՆ» ընկերությանը

6.​ «ՆՈԲԻԼԻՍ» ընկերությանը

7.​ «ՏՈՆՏՈՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ» ընկերությանը

8.​ «ԷԼ ՎԻ ԹՐԵՅԴԻՆԳ» ընկերությանը

9.​ «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ընկերությանը

10.​ «ԲՈՒԿԻՆԻՍՏ» ընկերությանը

11.​ «ՄԵԴ-ԱՆ ԹՐԱՍԹ» ընկերությանը

12.​ Անհատ ձեռնարկատեր ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳԱՆՅԱՆԻՆ

13.​ Անհատ ձեռնարկատեր ԱՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

14.​ «ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ընկերությանը

15.​ «ՄԱՆՈՒՍԿՐԻՊՏ» ընկերությանը

16.​ «ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆ» ընկերությանը

17.​ «ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ընկերությանը

18.​ «ԱՎԵՆԻՂ» ընկերությանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>