Ռուսական կողմը պատասխանի է սպասում Բաքվից Լապշինի հետ հանդիպելու վերաբերյալ
Դիտել նաև
Ովքեր են Բաքու մեկնած հայերը. անուններ
Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բաքվում ձերբակալված «Սպուտնիկի» լրագրողները հանդիպել են իրենց ընտանիքների հետ
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
ՌԴ և Իսրայելի դեսպանատան աշխատակիցները պատասխանի են սպասում ադրբեջանական կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին հանդիպելու համար, որը գտնվում է Բաքվի մեկուսարանում: Դատական գործընթացի մեկնարկի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, հաղորդեց «ՌԻԱ Նովոստի»-ին նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Երեկ հանդիպում եմ ունեցել իմ պաշտպանյալ Ալեկսանդր Լապշինի հետ: Պայմաններից բողոքներ չուներ: Ամեն ինչ կարգին է», - ասաց փաստաբանը, հավելելով, որ դեռ ոչինչ հայտնի չէ դատական գործընթացի մեկնարկի ժամկետներից:
«Այդ հարցում դեռ ոչինչ հայտնի չէ», - ասաց փաստաբանը:
Չերնինը նաև մեկնաբանեց ԶԼՄ-ու տեղ գտած լուրը, թե Լապշինին կթույլատրվի Բաքվում հանդիպել կնոջ հետ. «Դա դեռ հարցականի տակ է», - ասաց նա:
Zham.am

