Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը չեղարկվել է
Իրինա Ալլեգրովայի Ադմինիստրացիան հաղորդագրություն է տարածել.
«Հարգելի հանդիսատես, ս/թ մարտի 5-ին Երևանում կայանալիք` Իրինա Ալլեգրովայի համերգը տեխնիկական պատճառներով չեղարկվում է: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, և հույս ունենք, որ Ալլեգրովայի հանդիպումը երևանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա:
Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»:
«Ֆորպոստարտ պրոդաքշն» ընկերությունը տեղեկացնում է, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված և երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչև ս/թ մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել: