Ավստրիայի արտգործնախարարը Էրդողանին կոչ է արել իր երկրի թուրքերի շրջանում քարոզարշավ չանցկացնել
Ավստրիայի արտգործնախարար Սեբասիան Կուրցը հայտարարել է, որ իրենք չեն ցանկանում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում սպասվող սահամանդրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում հանրահավաքներ անցկացնի նաև Ավստրիայի թուրքերի շրջանում:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Կուրցը հայտարարել է, որ քարոզարշավը բաժանում է Ավստրիայի թուրքական համայնքը` ասելով. «հանրաքվեի համար թող չգա»:
Ավստրիայի արտգործնախարարը «Heute» թերթին տված հարցազրույցում հիշեցրել է 2014-ին Թուրքիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վիեննայում Էրդողանի անցկացրած 13 հազարանոց հանրահավաքը, որի ավարտին անկարգություններ էին տեղի ունեցել:
«Դա Ավստրիայում ապրող թուրքերի շրջանում բաժանարար գծերի խորացման պատճառ է դառնում, ինչպես նաև վատ է անդրադառնում նրանց ինտեգմանը»,- ասել է Կուրցը` ավելացնելով, որ Էրդողանը ցանկացած պահի պաշտոնական այցով մեկենել Եվրոպական երկրներ ու հանդիպումներ ունենալ եվրոպական պաշտոնյաների հետ:
Աղբյուր` Ermenihaber.am