Ով որտեղ ում բարեգործություն է անում` շահողը Ավշարի Արայիկն է լինում
Դիտել նաև
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են
Սպանված Վալոդյա Գրիգորյանին կփոխարինի Օնիկ Ախվերրդյանը
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երեք տարի է Նոր տարվա շեմին ով որտեղ ում բարեգործություն է անում` կոնյակը, գինին ու օղին Ավշարի Արայիկ Գրիգորյանից է առնում: Մյուս տոներին` նույնպես: Եվ այնպես է ստացվում, որ բոլոր դեպքերում ավելի շատ շահում են ոչ թե բարեգործություն ստացողները, այլ հենց Ավշարի Արայիկը: Ինչպե՞ս է լինում, որ հենց նրանից են գնում, դժվար է ասելը:
«Փաստի» տեղեկություններով` նրա խմիչքներն ավելի շատ իրացվում են հենց բարեգործների կողմից, քան խանութներում: Որոշ տեղեկություններով` բարեգործական նպատակով վաճառված խմիչքների վրա բացակայում են ակցիզները: Երևի նման օրենք կա` մենք անտեղյակ ենք: Բա էս երկրի հարկե՞րն ով պիտի տա»:

