Փոխնախարար․ Հայաստանի ԱՆ-ն այլեւս տեսչական ստուգումներ չի անցկացնի
Արդարադատության նախարարությունը այլր ստեսչական ստուգումներ չի իրականացնի։ Փետրվարի 27-ին ԱԺ-ում արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է «Հայաստանի Հանրապետությունոււմ ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին» օրենքում փոփոխությունների նախագծում։
Նա հիշեցրել է, որ ըստ օրենքի, 2018-ի հունվարից հանրապետությունում չեն մնա տեսչություններ, դրանք կվերակազմակերպվեն ու կդառնան տեսչական մարմիններ։
«Համաապատասխանաբար, 2016-ի դեկտեմբերին իր գործունեությունը դադարեցրել է Արդարադատության նախարարության հսկիչ տեսչությունը, դառնալով հսկիչ ծառայություն։ Այն չի անցկացնում ստուգումներ, այլ միայն հետեւում է նախարարությանն առընթեր կառույցներին»,- պարզաբանել է փոխնախարարը։