ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
21
Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Պատերազմ Արցախում
ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․

Կուտակային կենսաթոշակային համակարգը թևակոխում է բարեփոխումների երկրորդ փուլ

Փետրվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարար Վարդան Արամյանը ընդունել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանին և ֆոնդերի կառավարիչ տ.գ.թ. Հրայր Ասլանյանին: Հանդիպմանը քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումներով պայմանավորված հետագա քայլերը:

Հաշվի առնելով կենսաթաշակային բարեփոխումների բաղադրիչի կարևորությունը՝ նախարար Վարդան Արամյանը նշել է, որ առաջին փուլով արդեն իսկ ներդրվել է կենսաթոշակային համակարգը՝ հիմնված միջազգային փորձի ուսումնասիրման վրա և այժմ հերթը հասել է բարեփոխումների երկրորդ փուլին, որն ուղղված է կապիտալ շուկաների զարգացմանը, ինչի արդյունքում կենսաթոշակառուների գումարները կծառայեն երկրի տնտեսական կյանքի զարգացմանը:

Երկրորդ փուլի բարեփոխումների տրամաբանությունն այն է, որ համակարգը ներդնելուց հետո հանրությունը կարճ ժամկետում պետք է տեսնի դրա օգտակարությունը, այսինքն՝ պետք է ստեղծվի հարթակ, որը կապահովի նվազ ռիսկայնություն, կերաշխավորի թոշակառուների գումարների վերադարձելիություն, խթանելով երկրի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացումը:

«Մեր գործընկերների հետ քննարկեցինք կապիտալի շուկային ուղղված մեր քայլերը: Կենսաթոշակային բարեփոխումները իրականացված փաստ է, որ մենք կատարեցինք 2014 թվականին: Այսօր ունենք բարեփոխումների երկրորդ փուլը իրականացնելու խնդիր. դա կապիտալի շուկայի զարգացումն է, և այն գումարները, որ ֆինանսական տերմինով ասում են՝ «երկար փողեր», ստեղծվել են մեր երկրում: Մենք պետք է պլատֆորմներ ստեղծենք, որպեսզի դրանք վերաուղղվեն մեր ներքին տնտեսությանը և մասնակցեն մեր տնտեսական զարգացման ընդհանուր օրակարգին: Կենսաթոշակային բարեփոխումները նախագահի նախընտրական ծրագիրն էր, որ մենք հաջողությամբ իրականացրինք: Ի դեպ, միջազգային բոլոր կառույցները, այդ թվում նաև վարկանշող կազմակերպությունները, միշտ դրական են գնահատել մեր կենսաթոշակային բարեփոխումները, բայց այն պրոցես է, որը կանգ չի առնում, շարունակական է: Մենք այսօր կուտակումների ճիշտ կառավարման խնդիր ունենք», - նշել է նախարար Վարդան Արամյանը:

Նախարարն ընդգծել է, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայությունը Հայաստանում վստահության գրավական է, քանի որ ամբողջ աշխարհում այդ ընկերությունը հայտնի է կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեության ոլորտում իր թափանցիկությամբ ու կարգապահությամբ:

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին, որ ուրախ են համագործակցության համար, պատրաստ են օգնել չափորոշիչներով, աջակցել փորձով և մշակել համատեղ ծրագրեր, որպեսզի կուտակվող գումարները ներդրվեն տնտեսական զարգացման մեջ՝ ապահովելով վերադարձելիության անվտանգությունը:

«Մեր առաջին միտքն այն է, որ պետք է 20-30 տարի հետո թոշակները վճարենք: Սա առաջին կետն է: Մենք պետք է վստահություն ունենանք և իմանանք, թե ինչպես կարող է այդ դրամը օգտակար լինել Հայաստանի համար, որովհետև միշտ մտածում ենք, որ այդ դրամը հայ ժողովրդինն է և պետք է հայ ժողովրդին օգտակար լինի», - նշել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մազեջյանը:

Իրականացվելիք բարեփոխումների ուղղությամբ պետք է տարվի համատեղ կոորդինացված աշխատանք ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և ակտիվների կառավարիչների միջև:

Հիշեցնենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենաջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդի» բաժնետիրական ընկերության և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլբանկ» ՓԲԸ-ի կողմից 2013 թվականի նոյեմբերի 19-ին: ՀՀ Կենտրոնական բանկը «Ամունդի-Ակբային» շնորհել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, որի շրջանակում ընկերությունը կարող է իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>