Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
20
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը սփյուռքին

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան մի խումբ կազմակերպություններս, սույն բաց նամակով դիմում ենք սփյուռքի մեր հայրենակիցներին՝ անհատների, կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի` ակտիվ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կյանքում:

Միշտ զգացել ենք մեր երկրի հանդեպ սփյուռքի մեծ սերը և իրապես երախտապարտ ենք արտերկրի մեր հայրենակիցների կողմից բազում տարիներ Հայաստանի ժողովրդին ցուցաբերած հսկայական ու երկարատև աջակցության համար: Այդուհանդերձ, 1991թ. Հայաստանի անկախությունից ի վեր ապրում ենք անմխիթար պայմաններում, ինչի ականատեսն եք նաև դուք. աղքատություն, բնակչության քանակի նվազում և ազգային ինքնիշխանության աստիճանական նահանջ: Շարունակաբար կեղծվող ընտրություններն ու քաղաքական կոռուպցիան գրեթե ողջ սոցիալ-տնտեսական իշխանությունը կենտրոնացրել են ոչ ներկայացուցչական օլիգարխիկ վերնախավի ձեռքում: Բնական ռեսուրսները սպառվում են՝ ծառայելով կարճատև և փոքր խմբային շահերին, աղքատությունն ու սոցիալական անարդարությունը ահագնացող չափերի են հասնում` մի խումբ որոշում կայացնողների բարեկեցության աճին զուգահեռ: Քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքները պարբերաբար ոտնահարվում են, անարդարության դեմ խաղաղ հավաքները դաժանորեն ճնշվում են, կախման մեջ գտնվող դատական իշխանությունն արդար դատավճիռներ չի կայացնում՝ ավելացնելով քաղաքական բանտարկյալների թիվը: Ավելին, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց, թե ինչպես է անվերահսկելի ու անպատժելի կոռուպցիան մսխում հայոց բանակի ռեսուրսներն ու սպառնում Հայաստանի անվտանգությանը:

Անկախությունից 25 տարի անց նման պայմաններն այլևս անընդունելի են: Առաջին հայացքից թերևս ոչ այդքան ակնհայտ, սակայն հենց ժողովրդավարության պակասով են պայմանավորված մյուս գրեթե բոլոր ազգային խնդիրները: Հիրավի 21-րդ դարում ժողովրդավարությունն է ընկած պետության կառուցման հիմքում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, աշխատել ու անխոնջ պայքարել ենք հանուն Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարության: Զարգացրել ենք ենթակառուցվածք ու ակտիվացրել մեր քաղաքացիների ջանքերը ընտրությունների դիտորդության ուղղությամբ, ինչը ժողովրդավարության միակ ամենահիմնարար գործընթացն է Հայաստանում: Բայց մեր ռեսուրսները սահմանափակ են:

Հղելով այս կոչը, ցանկանում ենք հայտնել, որ մեծապես զգում ենք ձեր կարիքը ոչ թե ձեր նվիրատվություններով ու արտերկրից ուղարկվող փոխանցումներով, այլ՝ ձեր ոգու ու ֆիզիկական ներկայությամբ Հայաստանում՝ ընտրական տեղամասերում ներգրավվելով դիտորդական առաքելությունում և ստանձնելով ձեր դերը Հայաստանի ժողովրդավարության այս պատմական փնտրտուքում:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրի համար հույժ կարևոր են: 2015թ. սահմադրական հանրաքվեի արդյունքում, որն ինքնին ուղեկցվել է լայնածավալ կոռուպցիայով, Հայաստանն սկսում է անցում կատարել դեպի խորհրդարանական հանրապետություն: Սա նշանակում է, որ առաջիկայում նախագահական ընտրություններ չեն լինի և խորհրդարանական ընտրություններն են կանխորոշելու Հայաստանի ապագան:

Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հաստատություններին ու ակտիվ անհատներին միանալ մեզ մեր ջանքերում և աջակցել՝ հանուն արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատ ու արդար ընտրությունների, հաշվետու կառավարման, քաղաքացիական իրավունքների ու արժանապատվության: Կապ հաստատեք մեզ հետ, եկե՛ք մեզ մոտ` միասին անցնելու այս խրթին ճանապարհը:

Հայաստանի ապագան ժողովրդավարական է, և այդ ապագան սկսվում է այսօր ձեր մասնակցությամբ և համախմբմամբ:

Միացե՛ք մեզ:

Մեր ընտրական դիտորդական առաքելությանը կարող եք միանալ՝ այցելելով http://citizenobserver.am կայք կամ գրելով [email protected] հասցեին: Կոչ ենք անում սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, անկախ տարիքից, քաղաքացիությունից, քաղաքական պատկանելությունից կամ հայերենի իմացությունից, միանալ մեզ մեր ջանքերում:

Ստորագրել են

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի Եվրոպա միավորում
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գորիսի լրագրողների ակումբ
Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն
«Սոսե» ՀԿ
Հայաստանի երիտասարդ կանանց քրիստոնեական ազգային ասոցիացիա
Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
Ընդդեմ իրավական կամայականության
«Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն
«Լոռեցիների միավորում» ՀԿ
«Լոգոս» ՀԿ

Նամակը բաց է միանալու համար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>