«Օսկարը» ամփոփեց արդյունքները. Նաթալի Պորտմանը զրկվեց բաղձալի արձանիկից (ֆոտոշարք)
«Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ստացել է Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմը:
Սակայն արարողությունը չանցավ առանց թյուրիմածությունների. հաղթող ֆիլմի անունը հայտարարելիս Ուրորրեն Բիթթինը սխալմամբ նշեց «Լա-Լա Լենդը»:
Ֆիլմի ստեղծագործական կազմն անգամ հասցրել էր դուրս գալ բեմ և շնորհակալություն հայտնել հավաքվածներին, սակայն սխալն արագ շտկվել է, իսկ արարողության կազմակերպիչները ներողություն խնդրեցին թյուրիմածության համար:
Լավագույն դերասանուհի ճանաչվեց «Լա-Լա Լենդ» մյուզիքլի աստղ Էմմա Սթոունը: Այդ մրցանակին էին հավակնում նաև Նաթալի Պորտմանը («Ջեկի»), Մերիլ Սթրիփը և Իզաբել Յուփփերը:
Լավագույն դերասանի կոչմանն արժանացավ Քեյսի Աֆֆլեքը «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում գլխավոր դերակատարի համար:
«Լա-Լա Լենդն» էլ միևնույն ժամանակ հավաքել է առավելագույն արձանիկները՝ յոթ տասներեքից:
Zham.am