Գերմանիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. Տեսանյութ
Գերմանական Գեյդելբերգ քաղաքում դանակով զինված վարորդը քշել է անցորդների վրա, երեք մարդ է տուժել, ոստիկանները վիրավորել են իրավախախտին: Այս մասին հաղորդում է N24 հեռուստաալիքը՝ ոստիկանության ներկայացուցիչներին հղելով:
Վարորդը փորձել է թաքնվել դեպքի վայրից: Ներկայում նա գտնվում է հիվանդանոցում:
Իրավախատի և տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:
Ինչպես նշեց ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Ֆաուլհեբերը, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Բիսմարկպլաց հրապարակում տեղական ժամանակով մոտ 16.00-ին: Իրավախախտը վարում էր Opel մակնիշի մեքենա:
Ոստիկանությունը դեռևս ապացույցներ՝ թե դա ահաբեկչական գործողություն է եղել չունի: Իրավապահները նաև հերքում են տղամարդու հոգեկան հիվանդ լինելը, քանզի նրա ինքնությունը դեռ հայտնի չէ:
zham.am

