ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող 9 ուժերի ընտրական ցուցակները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am) հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5 կուսակցությունների և կուսակցությունների 4 դաշինքների ընտրական ցուցակները:
ԿԸՀ-ն գրանցել է հետեւյալ 9 քաղաքական կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների համամասնական եւ տարածքային ցուցակները.
«Ելք» դաշինք, «Ծառուկյան» դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք, Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն եւ Հայաստանի կոմունիստական կուսակցություն:
Ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներին կարելի է ծանոթանալ այստեղ: