Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում երեկ կայացավ քառորդ եզրափակիչը: 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ` իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կարեն Տոնականյանը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) և Դավիթ Չալոյանը (+91 կգ) պարտություն կրեցին:
Այսպիսով, հայ բռնցքամարտիկներից միայն Հովհաննես Բաչկովը կշարունակի պայքարը Բուլղարիայի ռինգում: