Կուսակցությունների և դաշինքների մեջ թեկնածուների թվով ամենամեծ նախընտրական ցուցակը ներկայացրել է «Հայկական վերածնունդ»-ը
«Հրապարակ»-ը գրում է․
«Այս պահի դրությամբ ԿԸՀ ներկայացված կուսակցությունների և դաշինքների մեջ թեկնածուների թվով ամենամեծ նախընտրական ցուցակը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։
ՀՎԿ ցուցակում, ի տարբերություն մյուս կուսակցությունների, օրենքով նախատեսված մաքսիմումն է ընդգրկված՝ 300 թեկնածու։ Դրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում անփորձ երիտասարդները։
Մեր տեղեկություններով, նախընտրական փուլում ՀՎԿ-ում բուռն քննարկումներ են գնացել այս թեմայով։ Ոմանք պնդել են, որ ցուցակը պետք է երիտասարդացվի, մյուսները դրան դեմ են եղել։ Վեճը լուծել է Արթուր Բաղդասարյանը՝ հօգուտ երիտասարդների որոշում կայացնելով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

