Մհեր Սեդրակյանի որդին աշխատանքից ազատման դիմում է գրել
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել:
Այս մասին տեղեկացրել է կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը: Նա նշել է, որ Դավիթ Սեդրակյանը ազատման դիմումը գրել է փետրվարի 22-ին:

