Հայ դահուկավազորդները` աշխարհի առաջնությունում
Ֆինլանդիայում մեկնարկել է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացնում է հինգ մարզիկ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը եւ Աննա Մխիթարյանը:
Տղամարդկանց մրցաշարում Թադեւոս Պողոսյանը 10 կմ դասական ոճում որակավորման փուլում զբաղեցրել է 11-րդ տեղը եւ անցել հաջորդ մրցափուլ: Կանանց պայքարում՝ 5 կմ դասական ոճ, Կատյա Գալստյանը 7-րդն էր: Նա նույնպես հաղթահարել է որակավորման փուլը, իսկ Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից:
Հայ դահուկորդներից Սերգեյն ու Միքայելն իրենց բարձր վարկանիշերի շնորհիվ միանգամից կմասնակցեն գլխավոր մրցաշարին:
Արագավազքում հայ դահուկորդները չեն հաղթահարել որակավորման փուլը: Տղամարդկանց պայքարում Միքայել Միքայելյանը եղել է 96-րդը, Կատյա Գալստյանը 80-րդը, Աննա Մխիթարյանը` 83-րդը: