Փախստական հայ աղջիկները` Երևանի գորգերի արհեստանոցում. 1919 թվականի լուսանկար
Ամերիկյան նպաստամատույցի գորգերի արհեստանոցը Երևանում. 1919 թվական... Նկարում՝ փախստական հայ աղջիկները գորգեր են գործում Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի կողմից բացված արհեստանոցում՝ հետագայում բարեգործական նպատակով դրանք վաճառքի հանելու համար: Լուսանկարը՝ լրագրող Մելվիլ Չատերի, "National Geographic" ամսագիր, 1919 թ., նոյեմբեր:
Մելվիլ Չատերն իր հոդվածում նշում է, որ օգնության նպատակով աշխատանքի տրամադրումը ամեն ինչ կորցրած փախստականներին՝ դա նաև մարդկային արժանապատվությունը վերագտնելու առումով կարևոր հնարավորություն է նրանց համար:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից