Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ)
26
Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Պատերազմ Արցախում
Եթե ժողովուրդն ապրում է խորոված-փարթիների համար, տարրալուծվելու է կամ տեղահանվելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Աննան իրականացրեց Մեհրիբանի երազանքը (տեսանյութ) Թուրքերը հա էլ մուրճով կտան գլխիդ, եթե գործոն չես (տեսանյութ) Քաղաքացուն խաբելու օրը չեղարկել հունիսի 7-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը Ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել էր «ամսվա ուսուցիչ» Հրաձգություն կազմակերպածը հանգրվանած է եղել նույն հյուրանոցում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հետ ընդունելությունը Կրակոցներ Վաշինգտոնի «Հիլթոնում». Թրամփին տարհանել են, կրակողը ձերբակալվել է Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել

Հեռուստաբանավեճից հետո «Ազատ դեմոկրատները» փորձում են պաշտպանվել

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միքայել Մելքումյան–Աշոտ Եղիազարյան հեռուստաբանավեճից հետո սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ հարցն այն էր, թե իրականում ինչին էր դեմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից հանդես եկող տնտեսագիտության դոկտորը, ով այդպես էլ չկարողացավ համոզել, թե ԲՀԿ–ի ներկայացրած տնտեսական պլատֆորմն իր մեջ ինչպիսի պոպուլիստական քայլեր էր պարունակում: Ամենևին ցանկություն չունենալով մտնել մասնագիտական բանավեճի հարթություն, այնուամենայնիվ փաստենք, որ սովորական հեռուստադիտողի համար պետք է որ բավականին դժվար լիներ ըմբռնել, թե ինչու են «Ազատ դեմոկրատները» պոպուլիստական համարում օրինակ՝ հոսանքի կամ գազի սակագնի նվազեցման հնարավորությունը, նվազագույն կենսաթոշակի բարձրացումը և այլն: Այլ կերպ ասած՝ եթե դեմ են երկրում նման փոփոխություններին, ապա իրենք երկիրը տնտեսապես կայունացնելու և զարգացնելու ինչ այլընտրանքային ծրագիր են առաջարկում, որը կարող է բերել նույն հոսանքի կամ գազի սակագնի նվազեցմանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ինքը առանձնապես չի ցանկանում այդ բանավեճին անդրադառնալ, քանի որ Հայաստանում բանավեճի կուլտուրա դեռևս չի ձևավորվել և այդ պայմաններում դժվար է գնահատական հնչեցնել դրա մասին: Նա նաև ավելացրեց, որ «Ազատ դեմոկրատներն» իրենց ծրագիրը կներկայացնեն նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո:

Հարցազրույցի ընթացքում, սակայն, նշված կուսակցության նախընտրական համամասնական ցուցակի 6–րդ համարը զբաղեցնող թեկնածուի մտքով անցավ լրագրողական դասեր տալ: Այդ աբսուրդային պահվածքը նա փորձեց հիմնավորել նրանով, որ լրագրողները երբեմն հարցազրույցի բովանդակությունն աղճատված են ներկայացնում, ինչն էլ «խեղաթյուրում» է բուն ասելիքը: Եվ որպեսզի նրա կողմից հնչեցված պատասխաններն, իր կարծիքով «չխեղաթյուրվեն», պահանջեց, որ նյութը հրապարակելուց առաջ ինքը պետք է անպայման ընթերցի:

Նախկին լրագրողի կողմից նման միտք հնչեցնելն այնքան ապշեցնող ու զավեշտալի թվաց, որ այդ պահանջ–խնդրանքից հետո ցանկություն առաջացավ բանախոսից պարզել, թե ինչու պետք է լրագրողը ուրիշի խոսքը խեղաթյուրելու ցանկություն ունենա: Բացի այդ, նախկին լրագրողին հիշեցրեցի, որ եթե հարցազրուցը բառ–առ–բառ գրվի, ապա պետք է թերթի լույս տեսնելիք համարի բոլոր էջերը դրան տրամադրվի: Որպես կոմպրոմիսային տարբերակ Անժելա Խաչատրյանին առաջարկեցի հակիրճ պատասխանել հնչեցված հարցադրումներին:

– Ես նշեցի, որ բանավեճի կուլտուրայի հետ…, այսինքն էդ մասը նորից չկրկնեմ:


– Նորից կրկնեք, որովհետև նորից եմ միացնում ձայնագրիչը:


– Մինչ այդ ինչ ասել եմ չեք ձայնագրե՞լ:


– Ձայնագրել եմ, բայց չեմ գրելու, որովհետև պատրաստ չեմ 17 րոպե վերծանեմ, ուղարկեմ Ձեզ, Դուք էլ «դաբրո» դնեք: Ես այդ ոճով չեմ աշխատում:


– Արմինե ջան, դուք այդ ոճով մի խոսեք ընդհանրապես որևէ մեկի հետ:


– Ես չեմ եկել վերապատրաստման, ընդամենը հարցեր եմ տալիս: Ուզում եք պատասխանեք, չեք ուզում՝ մի պատասխանեք:


– Ինչու եք այդքան վատ տրամադրված: Ինչ հարց տվել եք, ես ձեր բոլոր հարցերին պատասխանել եմ: Ես չեմ ուզում, որ ամբողջը վերծանեք, այլ ասում եմ պատասխանները վերծանեք այնպես, որ չկտրվի կոնտեքստից…


– Ես էլ ասում եմ՝ ինձ մի ասեք ես ինչպես գրեմ նյութը:


– Ես ասացի, եթե ձեզ համար դժվար չի, ուղարկեք ես ինքս նայեմ:


Ես էլ ասացի, որ նման պրակտիկա չունենք, որ հարցազրույց վերցնողը փորձի ասել ինչ գրեմ, ինչպես գրեմ և այլն: Ի դեպ, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը բոլորովին դեմոկրատական մոտեցում չի ցուցաբերում հասարակ հարցազրույցին:


– Մի վայրկյան: Զանգեցիք, հարցազրույց վերցրեցիք, ես հարցազրույցը տվեցի: Ուղղակի ճշտում արեցի, ասացի՝ արդյո՞ք ձայնագրել եք մեր զրույցը, պարզվեց, որ չեք ձայնագրել:


Ես ասացի, որ ձայնագրել եմ և եթե 17 րոպեն բառ–առ–բառ վերծանեմ մի ամբողջ թերթ կլցնի:


– Դե ուրեմն վերծանեք այնպես, որ կոնտեքստից դուրս չլինի:


– Ես էլ ասում եմ՝ ինձ մի ասեք, ես ինչպես գրեմ նյութը:


– Ասում եք՝ բանավեճ: Խնդրեմ, բանավեճից չխոսել, քանի որ դրան մասնակցել են երկու անհատներ և պետք չի այդ բանավեճը փաթաթել բոլորի վզին:


Բայց Դուք «բոլոր» չեք, Դուք այդ կուսակցության ներկայացուցիչն եք: Ես այդ հարցը կարող էի տալ «Ազատ դեմոկրատներից» ցանկացածին:


– Ես այս կուսակցության ներկայացուցիչն եմ, բայց պարոն Եղիազարյանը այս կուսակցության ներկայացուցիչը չի: Ինքը ներկայացնում է մեր ցուցակը և ինքը ներկայացնում է իր գաղափարները: Եվ եթե կլինի ընդհանրականը, կներկայացնենք ընդհանրական գաղափարները: Ձեզ մի խնդրանք, վերծանելուց ուշադիր եղեք և այնպես վերծանեք, որ կոնտեքստից չկտրվեք: Այդքան բան: Ձեր բոլոր հարցերին ես պատասխանել եմ: Շնորհակալություն հարցազրույցի համար: Ես ձայնագրել եմ ամբողջ հարցազրույցը, խնդրում եմ բարեխիղճ եղեք ձեզ հետ: Ես չեմ սիրում վիճել լրագրողների հետ, ես շատ նորմալ պրակտիկա ունեմ աշխատելու, իսկ թե «Փաստ» թերթը ինչպես է աշխատում, դա արդեն ձեր խնդիրն է, ձեր աշխատանքային քաղաքականությունն է:


Զարմանալի է, երբ մարդիկ մտնում են ուրիշի խոհանոց և փորձում են որոշել, թե տվյալ կերակուրի որ համեմունքն ինչքան պետք է լցնել: Ինչու պետք է կոնտեքստից կտրեմ, կամ այլ կերպ ներկայացնեմ հարցազրույցը, ինձ համար դա՛ հասկանալի չի:


– Ինչ ուզում եք վերծանեք, ինչ ուզում եք կտրեք կոնտեքստից, գուցե դա նորմալ է «Փաստ» թերթի համար: Միևնույն է, ես հարցազրույցի ձայնագրությունն ունեմ:


– Ինչու՞ եք վիրավորում «Փաստ» թերթին:


– Ես չեմ վիրավորում, մի սադրեք: Ես հիմա շտապում եմ, գործեր ունեմ: Եթե վերջացրեցիք, ուզում եմ անջատել հեռախոսը: Կարո՞ղ եմ անջատել հեռախոսը:


– Ես դեմ չեմ:


Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու էր բանախոսին թվում, որ «Փաստի» լրագրողն ուզում է «Ազատ դեմոկրատների» ներկայացուցչի խոսքն աղճատել, կտրել ենթատեքստից և այլն: Ու եթե նման միտք արտահայտեր լրագրության հետ կապ չունեցող որևէ մեկը, այդքան էլ զարմանալի չէր լինի, սակայն լրագրողի հանդեպ նախկին լրագրողի կողմից ցուցաբերած նման վարքագիծը խորը մտորումների առիթ է հանդիսանում:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>