Պատգամավորական մի մանդատի գինը` 7–10 մլն դոլար
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակի ամենահայտնի դեմքերը, ովքեր իսկապես կարող են մոտ 15000 ձայն հավաքել, խիստ նեղսրտած են այս իրավիճակից:
Բանն այն է, որ մոտ 15000 ձայն հավաքելու համար, բոլոր անհրաժեշտ ծախսերը հաշվի առած, անհրաժեշտ է 7–10 միլիոն դոլարին համարժեք դրամ: Մեկ մանդատը այդքան թանկ է նստում այս նոր Սահմանադրության խուճուճ օրենքների ու ձևաչափի պատճառով:
Մարդիկ փոշմանել են, բայց հետնահանջի ճանապարհ չկա: Առաջ, Հայաստան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: