Գալուստ Սահակյանին այլընտրանք չկա
«Հրապարակ»-ը գրում է. ԱԺ ամենակոլորիտային «մաեստրոն»՝ Գալուստ Սահակյանը, երեկ մտքի հերթական փայլատակումն է ունեցել։ Նա մասնակցել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսին, որտեղ, բնականաբար, ելույթ է ունեցել։ Եվ ելույթի ժամանակ, ողջունելով արցախցի երիտասարդ նկարիչներին, հայտարարել է․ «Բոլորս պարտավոր ենք նկարել»։ Թե ինչ է ցանկացել արտահայտել «մաեստրոն» այս մտքով, կիմանա միայն ինքը։ Նրա այս միտքը շատ նման է սեպտեմբերի 1-ին երեխաների մասին հայտնած իր մտքին, թե «երեխաները պարտավոր են մեծանալ»։ Կամ էլ գուցե ընտրությունների ժամանակ իշխանությունների «թվանկարչությունն» է ակնարկել։

