Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«fDi Magazine»-ը հոդված է հրապարակել առաջին քրիստոնեական երկրի՝ Հայաստանի զբոսաշրջության վերաբերյալ

«Հայաստանը ձգտում է օգտագործել իր հնագույն ժառանգությունը, որը ներառում է եգիպտական բուրգերից էլ ավելի վաղ քաղաքակրթություն, ինչպես նաև գինեգործական հարուստ ավանդույթները՝ առաջ մղելու զբոսաշրջության ոլորտը». Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին գրել է «Financial Times» խմբի «fDi Magazine» պարբերականը: «fDi Magazine»-ի գլխավոր խմբագիր Քորթնի Ֆինգարը Հայաստանում հյٳրընկալվել էր դեկտեմբերի 1-2-ը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով:


«Երբ մտածում ենք հնագույն վայրեր այցելٳթյան մասին, առաջինը մտաբերում ենք Աթենքը, Հռոմն ու եգիպտական բուրգերը։ Իսկ աշխարհի առաջին քրիստոնեական երկրի մասին, որն ունի վաղնջական քաղաքներից մեկը, միանգամից չենք հիշում, ինչն էլ Հայաստանը ձգտում է փոխել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Քորթնի Ֆինգարը։

Հանրապետության հրապարակում տեղակայված կառավարական շենքի իր աշխատասենյակում վարչապետ Կարեն Կարապետյանը «fDi Magazine»-ի գլխավոր խմբագրին ներկայացրել է Հայաստանի պատմական հարստությունները։ «Մենք աշխարհի ամենահին այն քիչ ազգերից ենք, որ ունենք պետականություն։ Երևանը 50 տարով ավելի մեծ է, քան Հռոմը», - նշել է վարչապետը և ավելացրել, որ մենք առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունն ու գրել սեփական այբուբենով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանն էլ նկատել է. «Հայաստանն ունի զբոսաշրջային մեծ ակտիվներ։ Մենք ունենք մաքուր, պահպանված բնություն և բազմազան ռելիեֆ, հիացմունք պատճառող մշակութային ու պատմական ժառանգություն, համեղ սնունդ, կոնյակ և գինի, ինչպես նաև բացառիկ հոգևոր տեսարժան վայրեր»։

Հոդվածագիրն անդրադարձել է նաև Հայաստանի գինեգործական հարուստ ավանդույթներին և հիշատակել փաստը, որ այստեղ՝ Արենիի քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինեգործական հնձանը։ Նա գրել է, որ, թեև Հայաստանը սկսել էր կատարելագործել կոնյակի արտադրության իր ունակությունները, բայց վերջին տարիներին գինեգործությունը կրկին վերածնունդ է ապրում։

Աղբյուր՝ «Արմենպրես»

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>